‘Սերժ Սարգսյան. Ստեփանակերտիի օդանավակայանը կբացվի ոչ հեռու ապագայում’

868

Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի ոչ հեռու ապագայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ օդանավակայանին առնչվող բոլոր հարցերն արդեն լուծված են: «Մենք գրեթե պատրաստ ենք թռիչքներին: Որպեսզի օդանավը թռչի, անհրաժեշտ է օդանավակայան իր բոլոր սարքավորումներով, եւ դրան մենք գրեթե պատրաստ ենք: Շահագործման հետ կապված մի քանի հարց լուծելուց հետո Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի գործել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնն առայժմ չի պատրաստվում պայքարել նախագահի աթոռի համար’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների թարմացված թիվը’