‘
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ նրա ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին»:
«Տեղյակ չեմ, թե արդյոք «Մանչեսթեր Սիթին» դիմել է մեր ակումբի ղեկավարությանը կամ իմ գործակալին: Ներկա պահին ես ապրում եմ այսօրվա օրով եւ ինձ երջանիկ եմ զգում:
Ես կցանկանայի երկար տարիներ խաղալ «Բարսելոնայում», բայց կրկնում եմ, ես ապրում եմ ներկայով, այդ իսկ պատճառով ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում»,- Բուսկետսի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
‘