‘Սերյան Օհանյանի պատասխանը ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին հարցին. «Ժողովուրդ»’

3139

«Արդյոք անտեսված, մի կտոր հացի համար կռիվ տվող ազատամարտիկն այն կերպա՞րն է, որով այսօր պետք է ոգեշնչվեն մեր զինվորները, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Յուրաքանչյուր պետություն պատերազմի մասնակիցների նկատմամբ քաղաքականությունն իրականացնում է իր հնարավորությունների սահմաններում։ Շատ դեպքերում հասարակությունը միայն անդրադառնում է, երբ ինչ-որ մի կոնֆլիկտային իրադարձություն կա, իսկ առօրյա գործունեության ընթացքում մեծամասնությունը անտարբեր է։ Եվ սոցիալական խնդիրներում պետությունն իր աջակցությունն իրականացնում է՝ ունեցած հնարավորության սահմաններում: Հավատացեք՝ այսօր մեր պետությունն իր սուղ հնարավորություններով մաքսիմալն է անում։ Նաև նշեմ, որ 2014 թվականին համապատասխան քաղաքականություն ենք մշակելու, որպեսզի կենսաթոշակների ավելացում լինի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեր կողմից նշենք, որ այսօր պետությունը ոչ թե մաքսիմալն է անում, այլ նույնիսկ մինիմումը չի անում պատերազմի մասնակիցների նկատմամբ իրականացվող քաղաքականության մեջ, և դրա վառ ապացույցն են բանակի «ատկատները», հրամանատարական կազմի շքեղ կյանքը և անպատժելիության մթնոլորտը: Այնպես որ, պետության արածը որակել որպես «մաքսիմալ»՝ շարքային ցինիզմ է:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի իրադարձությունները կստիպեն բարձրացնել ոստիկանների աշխատավարձերը. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի որդին պատրաստվում է «գիտնական» դառնալ. «Հրապարակ»’