‘Սթիվ Ջոբսի զբոսանավը ջուրն է իջեցվել Նիդեռլանդներում ‘

609

Հոկտեմբերի 29-ին Նիդեռլանդներում ջուրն է իջեցվել «Վինուս» զբոսանավը, որը յոթ տարի առաջ պատվիրել էր Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը, հաղորդում է France-Presse գործակալությունը: Զբոսանավը կառուցվել էԱմստերդամից հարավ՝ Royale De Vries նավաշինական ընկերության կողմից: Ի դեպ, նավաշինարանից հայտնել են, որ զբոսանավի կառուցմանը մասնակցած բոլոր շինարարները Apple ընկերությունից նվեր են ստացել iPod nano: Զբոսանավի նախագծումն ու կառուցումը տևել է յոթ տարի: Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ՝ զբոսանավը կնվիրվի Սթիվ Ջոբսի ընտանիքին՝ այրուն և երեխաներին:

Սթիվ Ջոբսը՝ Apple ընկերության հիմնադիրներից մեկը, որը 11 տարի զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, վախճանվեց 2011 թ.՝ 56 տարեկան հասակում: 

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է «Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի միջադեպը. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Բազմաթիվ անօթևան մարդիկ, հոսանքազրկված բնակավայրեր, ռադիոակտիվ աղետի վտանգ. «Սենդի» փոթորիկն անցնում է ԱՄՆ-ով ‘