Սթոլթենբերգը Ուկրաինայի հակամարտության ավարտի ժամկետ չի նշել

303

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հրաժարվել է կանխատեսել Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետները, ինչպես նաև գնահատել դրա հետևանքները։

Դաշինքի գլխավոր քարտուղարի հարցազրույցը հրապարակել է Vijesti թերթը։

Պատասխանելով հակամարտության ավարտի հնարավոր ժամկետների վերաբերյալ լրագրողի հարցին՝ Սթոլթենբերգն ասել է․

 «Հնարավոր չէ կանխատեսել, թե դեռ որքան կշարունակվի պատերազմն Ուկրաինայում, և ինչպիսին կլինեն դրա երկարաժամկետ հետևանքները։ Հարկավոր է շարունակել աջակցությունն Ուկրաինային, ինչքան էլ որ պետք լինի։ Իհարկե, ռազմական, տնտեսական և մարդասիրական այն ամբողջ աջակցությունը, որ մենք ցուցաբերում ենք Ուկրաինային, բարձր գին ունի, սակայն Ուկրաինային աջակցելուց հրաժարվելու գինը շատ ավելի մեծ կլինի»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը հերքում է մեղադրանքը
Հաջորդ հոդվածըԼրագրողի դեմ գործ է հարուցվել կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով