‘
Այսօր, հոկտեմեբրի 19-ին տեղի ունեցավ «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցների կազմակերպած երթը դեպի գլխավոր դատախազություն: Երթի նպատակն էր գլխավոր դատախազին փոխանցել պահանջագիր-նամակը` «Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ ճնշումները դադարեցնելու պահանջով:
Դատախազության ներկայացուցչին փոխանցվեց ստորագրահավաքին` Հայաստանի տասնյակ գյուղերից ու քաղաքներից և աշխարհի 65 երկրից մասնակցած 13 000-ից ավել մարդկանց ստորագրությունների պատճենները և նամակ-պահանջագիրը:
Լուսանկարը՝ civilnet.am
‘