‘Սիրիական ապստամբները սկսել են գրոհել Դամասկոսի ուղղությամբ’

739

Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները փոխում են ռազմավարությունը եւ սկսում են մայրաքաղաք Դամասկոսը կառավարական զորքերից «ազատագրելու» գործողությունը, հայտարարել է սիրիական իսլամիստական ընդդիմադիր խմբավորումները միավորող «Իսլամի կողմնակիցների ժողովը», փոխանցում է Interfax-ը:

Իսլամիստների կոալիցիայի ներկայացուցիչ Աբու Մոազ ալ-Աղան հայտնել է, որ սիրիական խմբավորումները միավորվել են եւ սկսել են գրոհել կառավարական հենակետերը, այդ թվում՝ Դամասկոսի թաղամասերից մեկում:

Միեւնույն ժամանակ, տեղեկատվություն կա, որ Դամասկոսի մի շարք թաղամասերում, այդ թվում՝ Ջաբարում, ապստամբների եւ կառավարական զորքերի միջեւ կատաղի մարտեր են ընթանում: Զինված ընդդիմադիրները նռնականետերով ու ականանետերով գրոհում են բանակային անցակետերը:  

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլայի «Բավարիան» առաջիններից մեկը հանդիպում կանցկացնի «Բարսելոնայի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Տաթեւիկ Պողպատյան. Քվեաթերթիկիս գրելու եմ՝ «կհանդիպենք մարտի մեկին Ազատության հրապարակում» ‘