‘Գվարդիոլայի «Բավարիան» առաջիններից մեկը հանդիպում կանցկացնի «Բարսելոնայի» հետ’

804

Մյունխենի «Բավարիան» 2013թ. հուլիսի 24-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Բարսելոնայի» հետ, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Խաղը կկայանա Մյունխենում:

Մրցավեճում կխաղարկվի Հյոնեսի Գավաթը, որը այդպես է կոչվել ի պատիվ գերմանական ֆուտբոլի լեգենդի եւ «Բավարիայի» ղեկավարների Ուլի Հյոնեսի:

Հանդիպման ամբողջ հասույը կուղղվի բարեգործական նպատակների: Ուշագրավ է, որ դա կլինի մյունխենցիների նորանշանակ գլխավոր մարզիչ եւ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի առաջին հանդիպումներից մեկը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Դենվերում հրաձգության հետեւանքով առնվազն երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական ապստամբները սկսել են գրոհել Դամասկոսի ուղղությամբ’