‘
Սիրիայի ընդդիմությունը քննարկում է միացյալ ղեկավարություն ստեղծելու մասին այլախոհ Ռիյադ Սեիֆի և «Սիրիայի միացյալ ժողովրդական նախաձեռնության» առաջարկը:
Դոխում անցկացվող բանակցությունների արդյունքում՝ միասնական ընդդիմադիր ղեկավարություն ստեղծելու համաձայնագիրը կարող է կնքվել արդեն այսօր:
Արաբական երկրների լիգայի և «Սիրիայի ընկերներ» միջազգային խմբի հովանու ներքո անցկացվող Դոխի բանակցությունների նպատակը երկրի ներսում միացյալ և վստահության արժանի ղեկավարության ստեղծումն է, որը «Սիրիայի ընկերների» կողմից կճանաչվի սիրիացիների միակ օրինական ներկայացուցիչ:
‘