‘Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպանին առաջարկվել է ղեկավարել դիվանագիտական առաքելությունը Եգիպտոսում’

627

Եգիպտոսում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվել է Ռոբերտ Ֆորդի թեկնածությունը, ով մինչև վերջերս Սիրիայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարն էր, հաղորդում է The New York Times-ը: Նրա թեկնածությունն առաջարկել է պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերին: Քերիի ընտրությունը, ինչպես նշում է պարբերականը, դեռ պետք է ստանա նախագահի հավանությունը և հաստատվի Սենատի կողմից:

Ռոբերտ Ֆորդը ԱՄՆ դեսպանատունը Սիրիայում ղեկավարել է 2010 թ.: Նրա աշխատանքի ընթացքում Սիրիայում սկսվեցին հակամարտությունները նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջև, ինչն, ի վերջո, հանգեցրեց քաղաքացիական պատերազմի:

Մինչև Սիրիայում աշխատելը Ռոբերտ Ֆորդը, որ ազատ խոսում է արաբերեն, զբաղեցրել է դեսպանի պաշտոնն Ալժիրում, ինչպես նաև՝ աշխատել է Իրաքում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյան. Սրանց համար ե՞ք ինձ անազատությամ մեջ պահում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պատահար Իսակովի պողոտայում. կան տուժածներ’