‘Սիրիան եւ Իրանը խոստանում են վրեժ լուծել Իսրայելից՝ ռմբակոծության համար’

926

Սիրիայի եւ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց իրավունք են վերապահում պատասխան հարված հասցնել Իսրայելին՝ հրեական պետության ավիացիայի կողմից նախօրեին Դամասկոսի արվարձանի ռմբակոծությունից հետո, տեղեկացնում է Associated Press-ը: Բեյրութում Սիրիայի դեսպան Ալի Աբդուլ-Քարիմ Ալին հայտարարել է, որ իր երկիրը ժամանակ եւ հնարավորություն կգտնի «անսպասելի պատասխան հարված» հասցնելու: Իր հերթին, Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Աբդոլլահյանը հայտարարել է, որ իսրայելական ռմբակոծությունը կարող է «լուրջ հետեւանքներ» ունենալ Թել-Ավիվի համար:

 Իսրայելի գործողությունները դատապարտել են նաեւ շիա արմատական «Հզբոլլահ» խմբավորումը եւ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը. «Հզբոլլահը» օդային ռմբակոծությունը համարել է «բարբարոս ագրեսիա», իսկ ՌԴ ԱԳՆ-ը նշել է, որ այն չի կարող արդարացում ունենալ, քանի որ կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը:    

Լուսանկարը՝ AFP

Նախորդ հոդվածը‘Բեքհեմը հանդես կգա ՊՍԺ-ում’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը մեղադրվում է ենթականերին ծեծելու մեջ’