‘Սիրիացի ապստամբները գրավել են կառավարական ուժերի ևս մի հենակայան’

566

Դեկտեմբերի 11-ի առավոտյան սիրիացի ապստամբները գրավել են կառավարական զորքերի հերթական ռազմակայանը՝  հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի Դարկուշ քաղաքի մերձակայքում, հաղորդում է lenta.ru-ն: Ինչպես հաղորդել են ընդդիմության ներկայացուցիչները, ռազմակայանը գրավվել է երկարատև մարտերից հետո, որում երկու կողմերն էլ կորուստներ են կրել: Զոհերի թվի վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում: Ապստամբների ձեռքն են անցել զգալի թվով հրազեն ու զինամթերք, ինչպես նաև՝ երկու անվնաս զրահամեքենա, բանակային բեռնատար և տանկ:

Իդլիբի ռազմակայանի գրավումը Սիրիայի հյուսիսում ապստամբների երկրորդ մեծ  հաջողությունն է վերջին երկու օրերի ընթացքում: Դեկտեմբերի 10-ին, մի քանի շաբաթ տևած մարտերից հետո, նրանց հաջողվել էր վերահսկողության տակ առնել Հալեպի նահանգի խոշորագույն «Շեյխ Սուլեյման» ռազմակայանը, որը Հալեպի համար ապստամբների դեմ մարտնչող  զորքերին ապահովում էր անհրաժեշտ ամեն ինչով: «Շեյխ Սուլեյմանի» կորստով կառավարական զորքերը զրկվեցին թիկունքի կարևորագույն մատակարարման կետից:

Նախորդ հոդվածը‘Կարլոս Տեւեսը` Բալոտելիին. Ուղեղդ աշխատացրու. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Արաբկիրում ավտոտնակների սեփականատերերին հորդորում են ավտոտնակները ներկել մոխրագույն (Լուսանկար)’