‘Սլավոլյուբ Մուսլին. «Սպարտակում» Մովսիսյանն իրեն ավելի վառ կդրսեւորի’

610

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը անդրադարձել է թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությանը Մոսկվայի «Սպարտակ»:

«Մովսիսյանը շատ լավ ֆուտբոլիստ է: Նա շատ էր օգնում թիմին, կարեւոր գոլերի հեղինակ էր դառնում: Իհարկե, թիմն էլ նրան էր օգնում կատարելագործվել: Սակայն Յուրան ուներ ամբիցիաներ, նա ցանկանում էր չեմպիոնության, եվրոգավաթների համար պայքարող թոփ-ակումբում խաղալ, ավելի շատ վաստակել: Եվ իհարկե, մենք չփորձեցինք պահել նրան, երբ նա ձգտում էր այլ թիմում հանդես գալ, դա հնարավոր չէ:

Կարծում եմ, որ «Սպարտակում» Յուրան իրեն ավելի վառ կդրսեւորի: Լավ կոլեկտիվում նա ավելի լավ կխաղա, չնայած առանց նրա էլ «Սպարտակում» լավ վարպետների պակաս չկա, սակայն հուսով եմ, որ դա չի խանգարի Մովսիսյանին:

Մյուս կողմից, մենք արդեն ցույց տվեցինք, որ կարող ենք նաեւ առանց Յուրայի խաղալ: Վերջին հանդիպումներում մենք շատ էինք խփում եւ հաղթում: Մենք ունենք Վանդերսոն, եւ ընդհանրապես մեր թիմը խաղում է հարձակողական ֆուտբոլ: Այո, երբ Յուրա մեր հետ էր, մենք ուժեղ էինք, բայց կան նաեւ գոլ խփող այլ խաղացողներ»,- Մուսլինի խոսքն է մեջբերում Sportsdaily.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյանը Տ.Սարգսյանին. Իրենց քաղաքական նպատակն է, որ ՀՀ-ում բնակչությունը լինի աղքատ ‘
Հաջորդ հոդվածը‘Մարին Լը Պենին կարող են զրկել անձեռնմխելիությունից՝ մուսուլմանների հասցեին արված արտահայտության համար’