‘Սմբատ Այվազյան. Ռուբեն Հայրապետյանը «Տիգրան Մեծի» հետ առնչություն չի ունեցել ‘

1619

Պատերազմի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը «Տիգրան Մեծ» գնդի հետ առնչություն չի ունեցել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց «Տիգրան Մեծ» գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր iLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե «Ռուբեն Հայրապետյանը բավական լուրջ ներգործություն է ունեցել պատերազմում»: «Հիմնականում, եթե չեմ սխալվում, «Տիգրան Մեծ» ջոկատում է եղել: Բավականին լուրջ ֆինանսական ներդրում ունի պատերազմում: Այնպես որ, Հայրապետյանը, եւ ընդհանրապես, բոլորը պատերազմի մասնակից են այս կամ այն կերպ»,- ասել էր Սահակյանը: 

Ինքը` Ռուբեն Հայրապետյանը, արցախյան պատերազմին իր մասնակցելու մասին խոսել էր ֆրանսիական Nouvelles d’Armenie ամսագրին տված իր հայտնի հարցազրույցում, սակայն հրաժարվել էր մանրամասնել, թե կոնկրետ ինչ մասնակցություն է ունեցել, որ ջոկատում է կռվել, ինչ մարտերի է մասնակցել: 

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ի համոզմամբ՝ ՊԵԿ-ի կողմից հարկատուների գույքի վրա արգելանք դնելը հակասահմանադրական է’
Հաջորդ հոդվածը‘«Նորշելանի» մարզիչը Մխիթարյանի մասին ‘