‘Սուդանի բռնապետին վիրահատել են Սաուդյան Արաբիայում ‘

680

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը նոյեմբերի 6-ին վիրահատության է ենթարկվել Սաուդյան Արաբիայի հիվանդանոցներից մեկում, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Associated Press գործակալությունը: Ալ-Բաշիրի մամլո քարտուղարի խոսքերով՝ վիրահատությունը հաջող է անցել, բայց թե ինչ վիրահատության է ենթարկվել նախագահը՝ չի հայտնվում:

Օմար ալ-Բաշիրը Սուդանի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 1989 թվականից: Թեև նրա իշխանության տարիներին երկրում մի քանի քաղաքացիական պատերազմներ են տեղի ունեցել, և Սուդանը կորցրել է իր տարածքի մի մասը՝ Հարավային Սուդանը, այնուհանդերձ, 2010 թ. Օմար ալ-Բաշիրը վերընտրվել է նախագահի պաշտոնում:

2009 թ. Միջազգային քրեական դատարանը ալ-Բաշիրին ձերբակալելու թույլտվություն արձակեց՝ 2003 թ. Դարֆուր նահանգում բռնկված ապստամբությունը ճնշելու ժամանակ ռազմական հանցագործությունների և խաղաղ բնակչության ցեղասպանություն իրագործելու մեղադրանքով. հակամարտության ընթացքում Դարֆուրում ընդհանուր առմամբ զոհվել էր 400 հազար մարդ: Սակայն Սուդանի իշխանությունները չընդունեցին Միջազգային քրեական դատարանի որոշումը, իսկ ձերբակալության թույլտվությունից հետո Օմար ալ-Բաշիրն առհասարակ արգելեց երկրում  արտասահմանյան մարդասիրական բոլոր կազմակերպությունների գործունեությունը: 

Նախորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Օդանավակայանի վերաշահագործումը չի փոխում Արցախի կարգավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Օբաման խոստացել է ազատել ԱՄՆ-ը նավթային կախվածությունից ‘