‘Օբաման խոստացել է ազատել ԱՄՆ-ը նավթային կախվածությունից ‘

851

Նախնական տվյալներով նախագահական երկրորդ ժամկետին վերընտրված Բարաք Օբաման Չիկագոյի իր նախընտրական շտաբում համախոհների առաջ ելույթ է ունեցել: Նա ասել է, որ մտադիր է ազատել ԱՄՆ-ը արտասահմանից ներկրվող նավթային կախվածությունից: 

«ԱՄՆ-ի համար լավագույն ժամանակները դեռ առջեւում են», — հայտարարել է Օբաման իր համախոհներին: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իր մրցակին՝ հանրապետական Միթ Ռոմնիին՝ հաջող ընտրապայքարի համար, եւ հույս է հայտնել, որ կհանդիպի նրա հետ՝ քննարկելու «երկիրն առաջ տանելու» շուրջ որոշ հարցեր:

Վերջին տվյալներով՝ Օբաման հավաքել է ընտրիչների 303 ձայն՝ Ռոմնիի 206-ի դիմաց: 

Նախորդ հոդվածը‘Սուդանի բռնապետին վիրահատել են Սաուդյան Արաբիայում ‘
Հաջորդ հոդվածը‘Գիշերային աղմկալի ձերբակալություններ Վրաստանում ‘