‘Սուրբ Վալենտինի օրը Ուզբեկստանում հայրենիքին ուղղված սիրո խոստովանություններ կհնչեն’

691

Ոզբեկստանի իշխանությունները փետրվարի 14-ին, արեւմտյան աշխարհում նշվող Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ կազմակերպել են «Սրտանց խոստովանության» մրցույթ, որի շրջանակներում երիտասարդների կողմից ընդունվում են հայրենիքին, մայրերին կամ «սիրած մարդուն» ուղղված խոստովանություններ:  Խոստովանությունները կարող են արվել վարդագույն կամ երկնագույն թղթի վրա: Հաղթողներին մրցանակներ կտրվեն:

Uznews գործակալությունը նշում է, որ Ուզբեկստանի իշխանությունները դեմ են Սուրբ Վալենտինի տոնը նշելուն: Այն մրցույթով նրանք փորձում են մարդկանց «զգայական զեղումներն» ուղղորդել հայրենասիրական հունով:  

Նախորդ տարի Սուրբ Վալենտինի օրվա նախօրյակին Ուզբեկստանում չեղյալ համարվեցին հանրահայտ էստրադային կատարողների համերգները

Ըստ, BBC-ի ուզբեկական կրթության նախարարության պաշտոնյան հայտնել է, որ գոյություն ունի «ներքին կարգադրություն»՝ օտարածին տոնը նշելու փոխարեն փետրվարի 14-ը նշել որպես Մեծ Մողոլների պետության հիմնադիր Զահիր Բաբուրի ծննդյան օր:  

 

 

 

Նախորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Մշակութային, արվեստի կտրվածքով՝ որևէ սպասելիք այս իշխանությունից չի կարելի ունենալ’
Հաջորդ հոդվածը‘Անդրես Ինյեստա. Գվարդիոլային հաջողություն է սպասվում’