‘Սուքիաս Ավետիսյանը չի մասնակցի հանձնաժողովի արտահերթ նիստին. Yerkir.am’

782

Դեկտեմբերի 26-ին ԱԺ-ում անցկացվելիք` հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստին նույն հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը չի ներկայանալու: Այս մասին Yerkir.amի հետ զրույցում ասել է պատգամավորը:

«Օրակարգ չկա: Ուզում են՝ թող արտահերթ նիստ հրավիրեն, բայց օրակարգ չունեն, ի՞նչ օրակարգ է, որ ես էլ մասնակցեմ»,- ասել է Սուքիաս Ավետիսյանը:

Հիշեցնենք` Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի մեծամասնությունը` ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները, դեկտեմբերի 26-ին հանձնաժողովի արտահերթ նիստ են անցկացնելու` օրակարգում ունենալով դեկտեմբերի 23-ին «գազային» համաձայնագրերի քվեարկությունների ձայների հաշվարկման օրինականության եւ կազմակերպական այլ հարցեր: Հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ եթե անգամ հանձնաժողովի նախագահը չմասնակցի նիստին, հանձնաժողովի մեծամասնությունը իրավասու է հանձնաժողովի անունից որոշումներ կայացնել: 

Նախորդ հոդվածը‘Իրավապաշտպանները գրավել են Ուզբեկստանի նախագահի դստեր առանձնատունը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Գազի պայմանագիրը հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող գործընթաց է’