‘Արամ Մանուկյան. Գազի պայմանագիրը հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող գործընթաց է’

887

Երեկ «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման հյուրն էր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով խոսեց ԱԺ-ում, ըստ իշխանական ուժերի՝ «Գազպրոմի» պայմանագրի վավերացման մասին: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունները չեն ընդունել քվեարկության արդյունքները` դրանք որակելով ապօրինի: 

Մանուկյանն իր խոսքում նշեց, որ այս ամբողջ գործընթացը ուղեկցվել է խաբեությամբ, տեղի է ունեցել գաղտնի գործարք ոչ միայն ժողովրդի, այլ նաև խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավորների թիկունքում, ովքեր որևէ տեղեկություն չեն ունեցել տեղի ունեցածի վերաբերյալ: Այսպիսով՝ գազը թանկացել է, սակայն ժողովուրդը վճարել է նույն գինը, նպատակային կուտակվել է որոշակի պարտք, որի դիմաց տրվել է սեփականությունը: 

Իր խոսքում պատգամավորը հայտարարեց, որ եթե լիներ գաղտի քվեարկություն, ապա շատ քիչ մարդ կքվեարկեր, քանի որ այսպիսի նվատացուցիչ պայամանգիր, որը դեմ են տվել Հայաստանին, պատմությունը չի տեսել. սա հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող գործընթաց է:

Նախորդ հոդվածը‘Սուքիաս Ավետիսյանը չի մասնակցի հանձնաժողովի արտահերթ նիստին. Yerkir.am’
Հաջորդ հոդվածը‘Գվինեական հաղթանակ՝ կոկորդիլոսի չալաղաջով’