‘
Այսօր վաղ առավոտյան իր տան շքամուտքի մոտ դիպուկահարի կրակոցով սպանվել է լիբիական Բենգազի քաղաքի ոստիկանապետ Ֆարաջ ադ-Դեյրսին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեյրսին ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել էր Բենգազիում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված հարձակումից օրեր անց:
‘