‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’

888

Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին ցերեկը արևմտյան շրջաններում սպասվում Է ձյուն: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում մառախուղ: Օդի ջերմաստիճանը 19-23-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում`հունվարի 19-ին, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին սպասվում է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Երևան քաղաքի հունվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 12.50C (1961թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -22.40C (1973թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -3.50C

 

Նախորդ հոդվածը‘Հենց միայն Տիգրան Սարգսյանի` Հայաստանից հեռանալը լուրջ խթան կարող է դառնալ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայրենիք ստեղծելով. Գարեգին Նժդեհ» ֆիլմի նախնական ցուցադրություն` ՀՀԿ իսթեբլիշմենտի համար’