‘Սպասվում է կայուն ցուրտ եղանակ. ԱԻՆ’

1478

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, Հայաստանի տարածքում` դեկտեմբերի 14-ին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-18-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ:

Առավոտյան ժամերին՝ մառախուղ,  ցածր տեսանելիություն,  ճանապարհներին՝ մերկասառույց:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  էապես չի փոխվի: 

Երևանում՝ Դեկտեմբերի 14-18-ին սպասվում է  առանց  տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին՝ մառախուղ:

Երևանի  դեկտեմբերի  14-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
 
· Օդի առավելագույն ջերմաստիճան               15.00C (1945 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան                  -17.50C (1956 թ.)

·Օդի միջին օրական ջերմաստիճան                0.50C

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է հանրահայտ դերասան Փիթեր Օ’Թուլը’
Հաջորդ հոդվածը‘Գյուղապետ, մարզպետ, պատգամավոր կամ երեք եղբայր, երեքն էլ՝ պաշտոնի’