‘Վախճանվել է հանրահայտ դերասան Փիթեր Օ’Թուլը’

1367

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 82-րդ տարում Լոնդոնում վախճանվել է իռլանդական ծագումով բրիտանացի հանրահայտ դերասան Փիթեր Օ’Թուլը, ով հռչակ էր ձեռք բերել 1962 թ. Լոուրենս Արաբացու դերակատարմամբ՝ համանուն կինոնկարում:

Օ’Թուլը աչքի է ընկել նաև թատրոնում, հատկապես Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների բեմականացումներում իր կատարած դերերով: Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը  դերասանի մահվան առիթով ասել է, որ Իռլանդիան և աշխարհը զրկվեց կինոյի և թատրոնի պատմության ամենաերևելի ֆիգուրներից մեկից:

Օ’Թուլը ութ անգամ ներկայացվել էր «Օսկարի», սակայն այդպես էլ չէր արժանացել այդ մրցանակին: 2003 թ. Ամերիկյան կինոակադեմիան, ի վերջո, նրան «Օսկար» շնորհեց՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի համար: Ի դեպ, նախկինում մի անգամ Օ’Թուլը հրաժարվել էր այդ մրցանակից: Արձանիկի հանձնման արարողությանը դերասանը կատակել էր. «Միշտ՝ հարսնացուի ընկերուհու դերում, իսկ հարսնացուի՝ երբեք, ա՛յ քեզ բան»:

Փիթեր Օ’Թուլը հայտնի է նաև  «Ինչպես գողանալ միլիոն», «Կալիգուլա», «Առյուծը ձմռանը», «Տրոյա» և այլ ֆիլմերում իր դերակատարումներով, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Volkswagen-ը, 30 մետր գլորվելով, հայտնվել է գետում. կա 1 զոհ, 1 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է կայուն ցուրտ եղանակ. ԱԻՆ’