‘Սպասվում է «ռուսամետներ»-«արեւտամետներ» տիտանական բախում’

1319

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook-ում գրում է.

«Եթե միտումը ճիշտ եմ հասկանում, ապա մեզ սպասում է «ռուսամետներ»-«արեւտամետներ» տիտանական բախում՝ գեղոյական-գավառական «ինտելեկտուալիզմի» ողջ թշվառ պերճանքով հանդերձ: Երկուստեք մարազմները գտնվում են հրետանային նախապատրաստության փուլում: Եթե սկսվի բուն ճակատամարտը, ապա սա իսկական դավադրության կարող է վերաճել ՀՀ անկախության հանդեպ, որի պահպանումը բացառում է կտրուկ շարժումները դեպ այս կամ այն կողմ: Ընդ որում «զավեշտն» այն է, որ ծայրահեղ արեւմտամետության արդյունքը կարող է լինել ռուսական ազդեցության կտրուկ աճը (ինչպես օրինակ ռուսական բազաների պայմանագրի երկարաձգումը հետեւեց նախաձեռնողական քաղաքականության փուլին), իսկ ռուսամոլների կողմից ծավալվող մարազմը, ինչպես միշտ հանագեցնելու է հակառուսականության աճին բոլոր ադեկվատ մարդկանց մոտ: Եթե այս միտումն իրոք ծավալվի, ապա, կարծում եմ, հայաստանակենտրոն, երրորդ ուժի բացառման մտածողության կրողները պիտի պատրաստ լինեն երկու ճակատով էլ դիմադրելուն: Ընդ որում, իրականում ճակատը մեկն է, քանզի էությամբ, մտածողության որակով, կառուցվածքով՝ «մետությունները» նույնն են՝ միայն անուններն են տարբեր: Չմոռանանք, որ հայկական ռուսամետությունը պամականորեն հայկական արեւմտամետության ձեւափոխումն է /Իսրայել Օրի/, իսկ այսօրվա արեւմտամետներից շատ-շատերը ճամբարափոխ ռուսամոլներ են եւ նույնիսկ ռուսախոսներ (կազուս Իգոր Մուրադյան):

Նախորդ հոդվածը‘Իշխանությունները չորս միլիոն դոլար կվճարեն կալանավայրում մոռացված ամերիկացուն’
Հաջորդ հոդվածը‘6 ամսվա տվյալներով՝ նույնիսկ պաշտոնական գնաճը զգալիորեն ավելի է աշխատավարձի աճից ‘