‘Ստոմատոլոգներն ընդդեմ Արտոնագրային վճարների մասին օրենսդրական փոփոխությունների’

1116

Ստոմատոլոգները բուժօգնության հարկման օրենքում փոփոխությունների նախագիծ են առաջարկում: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

2012  թվականի  դեկտեմբերի  19-ին ընդունված ՀՀ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ (այսուհետև՝ ՕՐԵՆՔ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ, ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՕՐԵՆՔԻ անհապաղ մեղմացումների առաջարկվող փաթեթ

 

  1. Վերանայել արտոնագրային վճարի հարկադրույքը և սահմանել 30000 ՀՀ դրամ առաջին գոտում՝ կիրառելով համապատասխան գործակիցներ այլ գոտիների համար:
  2. Չհարկել կլինիկաներին կից ռենտգեն դիագնոստիկ ծառայությունը, որը հիմնավորված չի հանդիսանում առանձին ծառայության ոլորտ` դրամական անկախ հոսքերով:
  3. Կլինիկաներին կից գործող ատամնատեխնիկական լաբորատորիաները չհարկել, եթե այն չի հանդիասնում հիմնավորված առանձին ծառայություն՝ դրամական անկախ հոսքերով:
  4. Մասնագիտացված(առանձին) ատամնատեխնիկական լաբորատորիաներին հարկել ըստ հրամանագրված մասնագետների (ատամնատեխնիկների):
  5. Կլինիկաներում նախատեսել առաջնային զննման բազկաթոռ: Առաջնային զննման համար նախատեսված բազկաթոռը չհարկել:
  6. Եթե կլինիկան հանդիսանում է ուսումնապրակտիկ բազա՝ համապատասխան պայմանագրային հիմքով, ուսումնապրակտիկ գործունեության համար նախատեսել բազկաթոռեր, որոնք ենթակա չեն հարկման:
  7. Կիրառել 0,5 գործակից մանկական ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կլինիկաների համապատասխան բազկաթոռների համար:
  8. Պահանջվում է որևէ որոշում ընդունելուց առաջ, քննարկումներին մասնակից դարձնել ոլորտում գործող  բոլոր  հասարակական կառույցները.

Ա) ՀՀ ԱՆ Գլխավոր ստոմատոլոգի ինստիտուտը:

Բ) Բոլոր ստոմատոլոգիական ասոցիացիաները:

Գ) Ոլորտի հետ առնչվող պետական գրանցում ունեցող այլ հասարակական կառույցները:

Դ) Ստոմատոլոգների շրջանում ժամանակավրեպ ՕՐԵՆՔԻ քննարկումների համակարգող <<նախաձեռնող>> խումբ:


Ստոմատոլոգիական  բուժօգնության հարկման օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծ.

 

  1. Վերացնել <<բազկաթոռի հարկ>> հասկացությունը. Մտցնել <<բժշկի դրույքաչափ >> հասկացությունը և հարկել բժշկի դրույքաչափը: (Ընդունված «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ (այսուհետ՝ ՕՐԵՆՔ) հարկելով <<անշունչ>> ստոմատոլոգիական բազկաթոռը՝ ստիպված ենք կլինիկաներում զմրսել <<ավելորդ>> բազկաթոռները: Նոր առաջարկված տարբերակի դեպքում վերանում է դրա անհրաժեշտությունը: Տարբեր բազկաթոռներ ունեն տարբեր հագեցվածություն, և դա թույլ կտա բժիշկներին տարբեր բազկաթոռների վրա անկաշկանդ կատարել իրենց մասնագիտական պարտականությունները ըստ հայտարարագրված դրույքաչափի և մասնագիտության պահանջների):
  2. Սահմանել նվազագույն դրույքաչափ 0,5 դրույք, կիրառել հարկադրույք 10000 ՀՀ դրամ:
  3. Կիրառել գործակիցներ ըստ մասնագիտական ստաժի՝ 1-5 տարի ստաժի դեպքում՝ 0.5 գործակից (ՕՐԵՆՔՈՒՄ չէին խրախուսվում երիտասարդ բժիշկների մասնագիտական գործնեությունը):
  4. Մասնագետներին հրամանագրել ըստ դրույքաչափերի, որտեղ 0,5 դրույքը հավասարեցնել 3 աշխատանքային ժամին: Պայմանագրի մեջ նշել կոնկրետ աշխատաժամերը, մասնագիտությունը, ենթադրվող մասնագիտական գործունեությունը(մանկական, թերապևտիկ, օրթոպետիկ, վիրաբուժական, օրթոդոնտիկ, իմպլանտոլոգիական, ընդհանուր ստոմատոլոգիական ընդունելություն):
  5. Կիրառել գործակիցներ՝ ըստ հայտարարագրված մասնագիտական գործունեության տեսակի(ՕՐԵՆՔՈԻՄ չէր դրվում տարբերություն, թե ինչ մասնագիտական գործունեություն է իրականացվում տվյալ բազկաթոռի վրա և ինչ շահութաբերություն է այն ապահովում): Մենք առաջարկում ենք հետևյալ գործակիցները ըստ ստոմատոլոգիական գործունեության ոլորտների.

Ա) Մանկական ստոմատոլոգիա-0,5:

Բ) Թերապևտիկ ստոմատոլոգիա – 1:

Գ) Օրթոպեդիկ ստոմատոլոգիա -1.2:

Դ) Վիրաբուժական ստոմատոլոգիա – 1:

Ե) Օրթոդոնտիա – 1:

Զ) Իմպլանտոլոգիա – 1.3:

Է) Ընդհանուր ստոմատոլոգիա(առանց իմպլանտոլոգիայի)-1,3:

Ը) Ընդհանուր ստոմատոլոգիա ( ներառյալ իմպլանտոլոգիան)- 1,5:

6. Կիրառել տարածքային դասակարգման գործոն՝ ըստ կադաստրային գոտիների(ՕՐԵՆՔԻ համեմատ ավելի մանրակրկիտ մշակել):

7. Կիրառել զրոյական հարկադրույք կլինիկական օրդինատորների և բժիշկ-ինտերների համար: Կլինիկաները պետք է ներկայացնեն հիմանավորող փաստաթուղթ որևէ բժշկական ԲՈՒՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսումնապրակտիկ բազա հանդիսանալու վերաբերյալ:

8. Հարկել ատամնատեխնիկական լաբորատորիաները ըստ հրամանագրված ատամնատեխնիկների դրույքաչափերի.  3 աշխանքային ժամն ընդունել 0,5 դրույք, որի համար նշանակել 10000 ՀՀ դրամ հարկադրույք:

9. Սահմանել զրոյական հարկադրույք կլինիկաներին կից ռենտգեն դիագնոստիկ ծառայության համար, որը հանդիսանում է բուժօգնության անհրաժեշտ միջամտություն և չի հանդիսանում առանձին եկամուտների աղբյուր:

10. Վերահաշվարկել արտոնագրային վճարը ըստ օրերի՝ հրամանագրված բժշկի, ատամնատեխնիկի հիվանդության, արձակուրդի դեպքերում՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պարագայում:

11.  Հայտարարագրումն իրականացնել ամսվա սկզբում, վճարումն իրականացնել ամսվա վերջում՝ համապատասխանաբար հաշվի առնելով փաստաթղթերով հիմնավորված հանգստի, հիվանդության պատճառներով չաշխատած օրերի պարապուրդը:

Օրենքի փոփոխությունների առաջարկվող նախագիծը միանշանակ կավելացնի բյուջեի մուտքերը, քանի որ հիմնված է մասնագիտական համապարփակ վերլուծական  եզրակացության և տնտեսական հաշվարկների վրա: Տվյալ նախագծում հաշվի է առնվում նաև բարոյահոգեբանական և բարոյաէթիկական գործոնները, որոնցով ընդուված ՕՐԵՆՔՈՒՄ բժիշկ-ստոմատոլոգները  նույնականացվում են անշունչ առարկաների՝ ստոմատոլոգիական բազկաթոռների հետ: Նախագծի դրույթները խրախուսում են ստոմատոլոգիական բուժման որակի բարձրացումը և գործունեության տարածքային համամասնական  զարգացումը:

Նշում ենք որ ԱԺ 2012  թվականի  դեկտեմբերի  19-ին ընդունված ՀՀ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ստոմատոլոգիական բուժօգնության վերաբերող դրույթներին կտրականապես դեմ ենք, առաջարկված մեղմացումների փաթեթը կրում է ժամանակավոր բնույթ, մինչև կընդունվի մեր կողմից առաջարկված օրենքի փոփոխությունների նախագիծը՝ հիմնված մասնագիտական վերլուծության վրա:

Առաջարկվող բոլոր հարկադրույքները և  գործակիցները ենթակա են փոփոխման տնտեսագիտական մանրակրկիտ վերլուծության հիմման վրա: Ակնկալում ենք պետական աջակցություն` համապատասխանեցնելու ներկայացված նախագիծը ՀՀ գործող օրենսդրությանը:

 

26.01.2013 ՀՀ Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում տեղի կունենալու ստոմատոլոգների հանրապետական համագումար: Եթե դեմ եք պետության կողմից ընդունված ՕՐԵՆՔԻՆ և կողմ եք  առաջարկված փաթեթի ընդհանուր դրույթներին, խնդրում ենք ներկայանալ համագումարին և մասնակցել ստորագրահավաքին:

Պետական մարմինների կողմից համապատասխան աջակցություն չստանալու դեպքում չենք կարող բացառել բողոքի արտահայտման այլ ձևեր:

 

Գրանցվել  9:00

Պարտադիր ունենալ անձնագիր

Համագումարի մուտքը անվճար է

Նախորդ հոդվածը‘Սամբոյի աշխարհի գավաթի փուլին Հայաստանը ներկայացնելու է արցախցի վեց մարզիկ’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը» պայմանագիր կնքեց Լյորենտեի հետ’