‘Սքոթլանդ-Յարդի ղեկավար. Լոնդոնում կանխվել է ահաբեկչական հինգ գործողություն’

975

Լոնդոնյան ոստիկանության ղեկավար սըր Բեռնարդ Հոգան-Հաուն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ընթացիկ տարում բրիտանական մայրաքաղաքում կանխվել է ահաբեկչական հինգ գործողություն: Նա նաև հավելել է, թե նախորդ տարիներին ոստիկանությունը, միջին հաշվով՝ տարեկան մեկ ահաբեկչություն էր բացահայտում, մինչդեռ վերջին շրջանում «փոփոխություններ են տեղի ունեցել սպառնալիքների հաճախականության և լրջության հարցում»:

 Սքոթլանդ-Յարդը նաև մտահոգված է միայնակ-ահաբեկիչների հնարավոր հարձակումների կապակցությամբ, քանի որ նրանք լուրջ պատրաստվածության կամ մեծ թվով հանցակիցներ ներգրավելու կարիք չունեն: Նման ահաբեկչական գործողությունները կանխելու համար ոստիկանությանն անհրաժեշտ են ավելի մեծ օպերատիվություն և  սովորականից շատ ավելի միջոցներ, հավելել է Հոգան-Հաուն:

Ոստիկանության ղեկավարը նաև հաստատել է նախկինում հրապարակված այն թիվը, թե Միացյալ Թագավորությունից մեկնել է 500 հոգի՝ Սիրիայում կամ Իրաքում ջիհադականներին միանալու նպատակով: Ըստ նրա՝ վերադառնալուց հետո «նրանք մարտականորեն տրամադրված կլինեն, նրանց շուրջ կստեղծվեն համակիրների ցանցեր, և բնական է, որ նրանք կսկսեն մարտավարական հնարներ ուսումնասիրել, որոնք կցանկանան կիրառել նաև այստեղ»,- ասել է Հոգան-Հաուն: Նրա կարծիքով՝ դրան կարելի է դիմակայել միայն «պարեկելու համար տեղում հավաքագրված մարդկանց ներգրավելով»:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Լենոնի կիթառի մեկնարկային գինը խրտնեցրել է հավաքորդներին’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի ռեստորաններում հրաժարվում են սպասարկել կանանց’