‘Սևանի թերակղզում Ֆրանսիայի քաղաքացի է կորել’

811

Հուլիսի 25-ին, ժամը 02.10-ին, Սևան քաղաքի ՈԲ ՕՀ ոստ. ավագ լեյտենանտից ՀՀ ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.10-ին քաղաքացի Կ.Ն.-ն ոստիկանություն է դիմել  առ այն, որ հուլիսի 24-ին,  ժամը 15.30-ի սահմաններում, իրեն պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 33 ՏՕ 134 պետհամարանիշի ավտոմեքենայով (տաքսի) Երևանի «Կոնգրես» հյուրանոցից Սևանի թերակղզի է տեղափոխել Ժ. Պ. անունով Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու: Վերջինս ավտոմեքենայում թողել է իրերը և վարորդին հայտնելով, որ մոտ 2 ժամից կվերադառնա՝ գնացել թերակղզու ուղղությամբ և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՋՓՋ-ի փրկարարական խումբը: ՀՀ ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում երիտասարդն ընկել է գնացքի տակ ու մահացել. ԳԱԼԱ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը համաձայնեցրել է 800 ապրանքից բաղկացած ցուցակը’