‘Սև ծովի և Կասպից ծովի համագործակցության և գործընկերության միջազգային հիմնադրամը ԿԽՄԿ-ին ուղերձ է հղել ադրբեջանցի դիվերսանտների վերաբերյալ ‘

908

Սև ծովի և Կասպից ծովի համագործակցության և գործընկերության միջազգային հիմնադրամը ԿԽՄԿ-ին ուղերձ է հղել հայկական տարածքում ադրբեջանցի դիվերսանտների ձերբակալության առնչությամբ: Ինչպես հաղորդում է Trend-ը, վկայակոչելով հիմնադրամի կենտրոնական գրասենյակը, ուղերձում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կոչ է արվում հանդիպում կազմակերպել հայկական տարածքում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների հետ և հասնել դրանց շուտափույթ ազատման:

Ուղերձում նաև նշվում է, թե տեղի ունեցող իրադարձությունները բացասաբար են անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա և խոչընդոտում են անվտանգության և կայունության վերականգնմանը Սև և Կասպից ծովերի ողջ տարածաշրջանում: Ընդ որում ուղերձում փորձ է արվում հայկական կողմին մեղադրել միջազգային իրավունքի նորմերը և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները խախտելու համար: Փաստաթղթում խոսք է գնում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ միջազգային հանրության, հատկապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի անտարբեր վերաբերմունքի մասին և ընդգծվում, թե բոլորն ակտիվ գործունեություն են ակնկալում միջնորդներից:

 

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ է եղել Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցում. Մանրամասներ (asparez.am)’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում ՀՀ դեսպանությունը լռում է’