‘Ս.Սարգսյանը հանդիպել է համանախագահներին’

770

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ըստ Սարգսյանի մամլո ծառայության, հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, ինչպես նաև քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում նախագահական և նախարարական մակարդակներով հետագա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցեր:

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանը պահմտոցի է խաղացել Արևմուտքի և Արևելքի միջև ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Եթե իշխանությունը գոնե մի քիչ քաղաքական համարձակություն ունենար, կարող էր դուրս բերել Հայաստանին փակուղուց` հրաժարական տալով ‘