‘Վազգեն Խաչիկյանի փաստաբան. Գործը նախաքննության փուլում է ‘

1017

Խաչիկյանի գործը նախաքննության փուլում է ու մինչև դատարան գնալը լինելու է նախաքննության փուլում: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Սոցիալական  ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը: Նշենք, որ Վարոսյանը Խաչիկյանին անձամբ է ճանաչում: Մեր հարցին, թե Խաչիկյանից նման հանցանք սպասո՞ւմ է, փաստաբանն այսպես պատասխանեց.

«Էդ արդեն լրիվ ուրիշ հարց ես տալիս: Ես բնութագրեր տրամադրելով չեմ զբաղվում: Ես փաստաբան եմ, արարքի իրավական գնահատականի հարցով եմ մենակ զբաղվում», — ասաց Վարոսյանը:

Փորձեցինք պաշտպանից ճշտել՝ արդյոք Խաչիկյանի ձերբակալությունը կապվա՞ծ է Սերժ Սարգսյանի՝ կառավարությունում անցկացրած խորհրդակցության հետ: Վարոսյանը կրկին պնդեց, որ նա միայն իրավական գնահատական է տալիս ու «ուրիշ բան չի ասում»:

Չնայած Վարոսյանի պնդումներին, թե ինքը միայն իրավական գնահատականներ է տալիս ու բնութագրեր չի տրամադրում, «Գալայի» թղթակցի հետ զրույցում Խաչիկյանին բնութագրել էր որպես «ընկերասեր, անապահով ընտանիքում մեծացած, չունևորի կարգավիճակում եղած ու չունևորի վիճակի մեջ մտնող մարդ»:

Նախորդ հոդվածը‘Բեյրութի քրիստոնեական թաղամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘«Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցներն երթ անցկացրին դեպի գլխավոր դատախազություն’