‘«Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցներն երթ անցկացրին դեպի գլխավոր դատախազություն’

850

Այսօր, հոկտեմեբրի 19-ին տեղի ունեցավ «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցների կազմակերպած երթը դեպի գլխավոր դատախազություն: Երթի նպատակն էր գլխավոր դատախազին փոխանցել պահանջագիր-նամակը` «Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ ճնշումները դադարեցնելու պահանջով:

Դատախազության ներկայացուցչին փոխանցվեց ստորագրահավաքին` Հայաստանի տասնյակ գյուղերից ու քաղաքներից և աշխարհի 65 երկրից մասնակցած 13 000-ից ավել մարդկանց ստորագրությունների պատճենները և նամակ-պահանջագիրը:

Լուսանկարը՝ civilnet.am

Նախորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանի փաստաբան. Գործը նախաքննության փուլում է ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտադրել է 1 մլն եվրո վճարել Մերձդնեստրի իշխանությունների խախտումների համար’