‘
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հայտարարել է, որ վերջերս ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրնյոյի խոսքում իր հասցեին ակնարկ չի զգացել:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ ակումբում «քողարկված մարդիկ» կան, որոնք իրեն չեն սիրում: Վալդանոն ինքը ժամանակին Մոուրինյոյի պահանջով ստիպված էր լքել «Արքայական ակումբը»:
«Չեմ կարծում, որ քողարկված մարդկանց մասին Մոուրինյոի խոսքերը ինձ են վերաբերում: Արդյո՞ք ես պետք է ակնարկ զգայի իմ հասցեին այն բանից հետո, երբ խաղացել եմ այդ ակումբում, մարզել այն, եղել գլխավոր տնօրեն: Կարեւորը այն է, որ չվիրավորեն «մադրիդցիների» զգացմունքները նման մեծ ակումբում, որտեղ ոչ ոք չի կարող իրեն համարել բացառիկ»,- Վալդանոյի խոսքն է մեջբերում Sports.ru-ն:
Նկատենք սակայն, որ Վալդանոյի վերջին խոսքը բացահայտ ակնարկ էր հենց Մոուրինյոյի հասցեին, որը հաճախ է շեշտում, որ իրեն համարեն «միակ» կամ «բացառիկ»:
‘