‘Վալերի Կարպին. Մովսիսյանի հետ բանակցություններ չենք վարում’

637

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն եւ մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Կարպինը հերքել է այն տեղեկությունները, որ ակումբը պայմանագիր է ստորագրել «Կրասնոդարի»հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ:

«Մովսիսյանի հետ բանակցությունները ոչ մի փուլում էլ չեն գտնվում: «Սպարտակն» ընդհանրապես որեւէ բանակցություն նրա հետ չի վարում»,- Կարպինի խոսքն է մեջբերում Р-Спорт-ը:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Մովսիսյանը 5-ամյա պայմանագիր է ստորագրել «Սպարտակի» հետ եւ մոտ ժամանակներս պետք է միանա թիմին:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանն օրենքի գերակայության դասակարգման մեջ վերջին տեղերում է: Հայաստանը ցուցակում չկա ‘
Հաջորդ հոդվածը‘Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն լինի’