‘ Վախճանվել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայան ‘

710

87 տարեկան հասակում Մոսկվայում կյանքից հեռացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայան, հայտնում է Россия 24 լրատվական ծառայությունը:

Գալինա Վիշնևսկայան ելույթ է ունեցել աշխարհի մեծագույն բեմերում և համագործակցել երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր վարպետների հետ:

60-ական թվականների վերջին երգչուհին ամուսնու՝ հռչակավոր թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ միասին Խորհրդային միության կողմից քաղաքական հալածանքների է ենթարկվել՝ չվախենալով իր տանը հյուրընկալել այլախոհ գրող Ալեքսանդր Սոլժենիցինին:

1974-ին Վիշնևսկայան և Ռոստրոպովիչը՝ չհանդուրելով Խորհրդային Ռուսաստանի բռնապետական լուծը,  արտագաղթել են ԱՄՆ, ինչից 4 տարի անց խորհրդային իշանությունները հռչակավոր ընտանիքին զրկել են ԽՍՀՄ քաղաքացիությունից՝ իրավապաշտպան գործունեություն ծավալելու համար:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատարին ‘
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց ‘