‘Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատարին ‘

1289

Դեկտեմբերի 11-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատար Բրյուս Դոնահյուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներին, ինչպես նաև նոր ձևավորված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում անկախ դատական իշխանության ձևավորման, մենաշնորհների վերացման, ինչպես նաև ընտրական օրենսգրքի վերափոխման խնդիրներին:

 

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը Օբամայից ‘
Հաջորդ հոդվածը‘ Վախճանվել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայան ‘