‘Վախճանվել է լեգենդար մարզիչը’

747

Հոկտեմբերի 25-ին 69 տարեկան հասակում կյանքից հեռացել է գերծանրքաշային կարգի հայտնի բռնցքամարտիկներ Վիտալի եւ Վլադիմիր Կլիչկոների լեգենդար մարզիչ Էմանուել Ստյուարդը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստյուարդը քաղցկեղով հիվանդ է:

Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Ջոնաթան Բենքսը, որը Ստյուարդի աշակերտն էր եւ նրա բացակայությամբ Վլադիմիր Կլիչկոյին նախապատրաստում էր նոյեմբերի 10-ին լեհ Մարիուշ Վախի հետ Գերմանիայում կայանալիք մենամարտին:

«Նա լքեց մեզ, սակայն մենք նրան երբեք չենք մոռանա: Սա քո հիանալի մենամարտն էր եւ այն ավարտվեց»,- գրել է Բենքսը իր էջում:

Նշենք, որ հենց այսօր Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ 30-ամյա Բենքսը կլինի իր նոր մարզիչը: «Մենք իրար ճանաչում ենք 2004 թվականից: Բենքսը Ստյուարդի մոտ մարզվել է 15 տարեկանից, ապրել նրա տանը: Նրանից լավ ոչ ոք չի յուրացրել Ստյուարդի փիլիսոփայությունը»,- ասել է Կլիչկոն:

Տեսանյութում Վլադիմիր Կլիչկոն մարզում է անցկացնում Ստյուարդի հետ: 

Նախորդ հոդվածը‘Երեւանի նորակառույց շենքում վերելակն ընկել է. կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Վ. Օսկանյան. Կառավարությունը ցանկություն չունի փոփոխություններ մտցնել տնտեսական քաղաքականության մեջ: ‘