‘Երեւանի նորակառույց շենքում վերելակն ընկել է. կան զոհեր’

1055

Երեւանի Սասնա ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից դեռ չպարզված հանգամանքներում վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Այս մասին ահազանգ է ստացվել հոկտեմբերի 25-ին` ժամը 17.22-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նախնական տվյալներով` կան երկու զոհ եւ երկու վիրավոր: Դեպքի վայր են մեկնել ԱԻ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ: 

Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Ժամը 18:15-ին ԱԻՆ-ը հայտնում է, որ պարզվել է երկու վիրավորների ինքնությունը` Խաչիկ Եփրեմյան (45տ.), Գեւորգ Սաֆարյան (60տ.):

Նախորդ հոդվածը‘«Գազպրոմ». գործարքը նախապատրաստման փուլում է ‘
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է լեգենդար մարզիչը’