‘Վահագն Խաչատրյան. Հանձնարարություն էին տվել, որ աղքատության ցուցանիշը իջեցնեն մինչև 27 տոկոս ‘

840

Ես տեղեկություն ունեմ, որ կառավարությունը հանձնարարություն էր տվել Ազգային վիճակագրական ծառայությանը, որ աղքատության ցուցանիշը իջեցնեն մինչև 27 տոկոս, իրենց պատվերը կատարել են, հասցրել են 27 տոկոսի ու հիմա Տիգրան Սարգսյանն ասում է, որ 30 տոկոսը վտանգավոր է: iLur.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն այս կերպ մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա հայտարարությումը, թե աղքատության 30 տոկոսը վտանգավոր ցուցանիշ է Հայաստանի համար: 

«Նույնն էլ արտաքին պարտքի հետ կապված: Երբ մեզ ներկայացնում են, ասում են՝ մենք 40 տոկոսի վտանգավոր սահմանը դեռ չենք անցել, բայց երկրում տնտեսության նման կառուցվածքի դեպքում նույնիսկ 30 տոկոսը վտանգավոր է»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ աղքատության դեպքում նույնիսկ 20-25 տոկոսն է վտանգավոր ցուցանիշ: 

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացման ժամանակ ասել էր. «Դեռևս մեծ անելիքներ ունենք, որովհետև մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերները նույնն են. մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, և դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար»:

 

 

Նախորդ հոդվածը‘Սուպերգործակալի մասին պատմող ֆիլմաշարի լավագույն կինոնկարը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԶԳ-ը Նազենի Հովհաննիսյանին հիշեցրեց փուչիկների պայթյունի մասին ‘