‘Սուպերգործակալի մասին պատմող ֆիլմաշարի լավագույն կինոնկարը ‘

888

Բրիտանացի քննադատները հիացած են Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմով, ոմանք «007. «Սքայֆոլի» կոորդինատները» համարում են սուպերգործակալի մասին պատմող ֆիլմաշարի լավագույն կինոնկարը: Ուրբաթ երեկոյան Լոնդոնում  առաջատար հանդեսների լրագրողների համար կայացել է ֆիլմի փակ դիտումը: Ի դեպ, այս տարի լրանում է «բոնդիանայի» 50-ամյակը: «007. «Սքայֆոլի» կոորդինատները» ֆիլմը նշանավոր ֆիլմաշարի 23-րդ կինոնկարն է, այն Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ռուսաստանի կինոպրակատներում կհայտնվի հոկտեմբերի 26-ին:

Ֆիլմի բեմադրիչը բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսն է, որը 1999 թ. «Օսկարի» է արժանացել «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմի համար: Ջեյմս Բոնդի դերակատարը կրկին Դենիել Քրեյգն է: Գլխավոր բացասական հերոսի դերում հանդես է գալիս իսպանացի դերասան Խավիեր Բարդեմը, իսկ Բոնդի «աղջիկների» դերերում նկարահանվել են ֆրանսուհի Բերենիս Մառլոն և բրիտանուհի Նաոմի Հարիսը:  Բրիտանական հետախուզության ղեկավարի դերը դարձյալ բաժին է ընկել Ջուդի Դենչին, սակայն հայտարարվել է, որ նա վերջին անգամ է նկարահանվում 007 գործակալի մասին պատմող ֆիլմում:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Պետքարտուղարություն. Ռուսաստանի քաղաքականությունը Սիրիայի հարցում բարոյապես թերի է’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Հանձնարարություն էին տվել, որ աղքատության ցուցանիշը իջեցնեն մինչև 27 տոկոս ‘