‘Վահե Էնֆիաջյան. Կոչ եմ անում միանալ մեզ’

737

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքում գրում է.

«Այսօր ՀՀ ԱԺ չորս խորհրդարանական խմբակցությունների անունից Սահմանադրական դատարան ենք հանձնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ մեր անհամաձայնության և սահմանադրական կարգով այն վիճարկելու դիմումը:

Փաստացի խոցելի խումբ է դարձել հասարակության ամենաբանուկ և աշխատունակ խավը, որոնց էլ անդրադառնում է օրենքը՝ տարածվելով 1974թ.-ից հետո ծնված անձանց վրա: Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ, երիտասարդներ և բոլոր նրանք, ովքեր մտահոգ են այս խնդրով, կոչ եմ անում միանալ մեզ, դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, Ազատության հրապարակում:

Միասնական երթով քայլենք և մեր արդարացի բողոքի ու անհամաձայնության դիմումը հանձնենք Սահմանադրական դատարան»: 

Նախորդ հոդվածը’15 տարին բավարար չէր. Նկարիչների միությունը ևս 5 տարի կղեկավարի Կարեն Աղամյանը’
Հաջորդ հոդվածը‘Միակ բանը, որ հետաքրքրում է վարչապետին, փողն է. Մամուլ’