‘Միակ բանը, որ հետաքրքրում է վարչապետին, փողն է. Մամուլ’

1471

«ՉԻ»-ն լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

Գործարար Փայլակ Հայրապետյանը դատի է տվել կառավարությանը և հայտարարել, թե եթե վարչապետն ուզում է մաքրել իր անունը, պիտի ստիպի արագ բացահայտել «օֆշորային սկանդալի» գործը:

«ՉԻ»- Փայլակ Հայրապետյանն արդեն երկրորդ անգամ է սխալվում: Առաջին անգամ սխալվել է՝ գործ բռնելով Տիգրան Սարգսյանի հետ, հիմա էլ սխալվում է՝ կարծելով, թե Տիգրան Սարգսյանին հետաքրքրում է իր անունը մաքրելը: Միակ բանը, որ հետաքրքրել ու հետաքրքրում է վարչապետին, փողն է, իսկ այդ  առումով «օֆշորի գործը» Տիգրան Սարգսյանի համար փայլուն հաղթանակ էր. մարդը  «կաբինետում նստած»՝ մի քանի միլիոն դոլար վաստակեց: Նույնիսկ կովերի կուրծը գոլ ջրով լվալու մասին ելույթ ունենալու կարիք չկար:

Ինչ վերաբերում է գործն արագ բացահայտելուն, ապա մեծ հաշվով՝ դրա կարիքը չկա: Գործը վաղուց բացահատված է, հիմնական մեղավորներն էլ հայտնի են: Այլ հարց է, թե ով ինչ է հասկանում «գործը բացահայտել» ասելով: Փայլակ Հայրապետյանի համար դա երևի նշանակում է «վազվրատ անել» իր փողերը, իսկ հասարակության համար՝պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Իսկ այս լուծումները համատեղելի են միայն մի դեպքում՝ եթե դատարանը Տիգրան Սարգսյանի դատավճռին ավելացնի «անձնական ունեցվածքի բռնագրավմամբ» արտահայտությունը:

Նախորդ հոդվածը‘Վահե Էնֆիաջյան. Կոչ եմ անում միանալ մեզ’
Հաջորդ հոդվածը‘Դ!ԵՄ ԵՄ թիմի հայտարարությունը’