‘Վաղը բողոքի ցույց կանցկացվի՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների ‘

945

Ելնելով իր հիմնադրման հռչակագրում ամրագրված դրույթներից`«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նախատեսում է վաղը` 02.11.2012 թ., ժ. 13:00 բողոքի ցույց անցկացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ այդ պահին ընթանալու է Կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը: Այս մասին նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: 

Նախաձեռնությունը կոչ է անում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել բողոքի ցույցին:

Նախորդ հոդվածը‘Մեծիկյանին թողած՝ Մանրիկյանին են ազատում ‘
Հաջորդ հոդվածը‘2013 թվականին ՀՀ արտաքին պարտքը կկազմի 4,042 մլդ դոլար ‘