‘Վաղը ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նոր համազեկուցող կնշանակվի ‘

756

Վաղը՝ դեկտեմբերի 12-ին Փարիզում կայանալու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվելու են նաեւ Հայաստանին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով պետք է նոր համազեկուցող նշանակվի՝ բրիտանացի Ջոն Պրեսկոտի փոխարեն: Հիշեցնենք, որ Հայաստանի հարցով մյուս համազեկուցողը գերմանացի Աքսել Ֆիշերն է, ով ըստ ամենայնի, ներկա կլինի վաղվա նիստին:

Նախորդ հոդվածը‘Իկեր Կասիլյաս. Չեմ կարող «Ռեալը» պատկերացնել առանց Մոուրինյոյի’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում առնվազն 125 ալեւի է սպանվել ‘