‘
Այսօր Վենեսուելայում նախընտրական լռության օր է: Երկրում արգելված է ցանկացած տիպի քարոզարշավ, հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցումների հրապարակում, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների վաճառքը և իրացումը:
Թեպետ ընտրություններին մասնակցում է 6 թեկնածու, հիմնական պայքարն ընթանալու է գործող նախագահ Ուգո Չավեսի և Ժողովրդավարական միավորում ընդդիմադիր դաշինքի թեկնածու Էնրիկե Կապրիելեսի միջև:
Ի մի բերելով ստեղծված իրավիճակը՝ կարելի է ասել, որ վաղը՝ հոկտեմբերի 7-ին, Վենեսուելան պետք է ընտրի սոցիալիզմի (որն արդեն 14 տարի է, ինչ Ուգո Չավեսը փորձում է կառուցել) և կապիտալիզմի միջև (գործող նախագահի հիմնական հակառակորդ Կապրիելեսի նախընտրական ծրագրի ուղղվածությունը):
Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ Reuters
‘