‘Վայր ընկելու արդյունքում Մերկելը լուրջ վնասվածքներ է ստացել’

868

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դահուկներով սահելու ժամանակ վայր ընկնելու արդյունքում լուրջ վնասվածք է ստացել (այդ թվում նստատեղի ոսկորների կոտրվածք): Այդ պատճառով Մերկելը ստիպված է եղել հետաձգել բոլոր պաշտոնական հանդիպումները, որոնք նախատեսված էին առաջիկա 3 շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ինչպես փոխանցում է Bild-ը` հայտարարել է կառավարության խոսնալ Շտեֆֆան Զայբերտը:

Մերկելը պետք է անկողնայի ռեժիմի անցնի, եւ ժամանակավորապես հրաժարվի ավիաչվերթներից: Գերմանական ԶԼՄ-ները, հաղորդում են, սակայն, որ չնայած այս ամենին, Մերկելը մտադիր է ամբողջությամբ կատարել իր պարտականությունները եւ աշխատել տնից: Մերկելը նախատեսում է հունվարի 8-ին անձամբ վարել կառավարության հերթական նիստը:

Նշենք, որ վնասվածքը Մերկելը ստացել է դեռեւս 2013-ի վերջին` ծննդյան տոների արձակուրդների ժամանակ, որը նա անց է կացրել Սանկտ-Մորիցում: Վայր ընկելուց հետո Մերկելը կարծել է, թե թեթեւ վնասվածք է ստացել, սակայն, արդեն հունվարի 3-ին նա ստիպված է եղել դիմել բժշկի, որն էլ շատ ավելի լուրջ վնասվածքներ է ախտորոշել:

 

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի կինը «պատվեր» է համարում ամուսնու նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը. Ազատություն’
Հաջորդ հոդվածը‘Եվս 4 հանգստյան օր հունվարին’