‘Վանաձորի քաղաքապետ է վերընտրվել Սամվել Դարբինյանը ‘

899

Կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում վերընտրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանը։

ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով՝ Դարբինյանի օգտին քվեարկել է 21 հազար 321 ընտրող։ Երկրորդ տեղում «ԲՀԿ» ներկայացուցիչ Էդիկ Կարախանյանն է, ով ստացել է մոտ 13 հազար ձայն։ Պաշտոնին հավակնող մյուս թեկնածուներից Կարեն Թումանյանը ստացել է 4 հազար 249, Տարոն Ապրեսյանը՝ 2421, Տիգրան Գրիգորյանը՝ 1287 քվե։

Ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է 44 հազար 540 ընտրող, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 46.31 տոկոսը։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է թիվ 30 ԸԸՀ նախագահ Տիգրան Պապանյանը՝ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ միջադեպեր չեն արձանագրվել։

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարական տվեց ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ աշխատակիցը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ’