‘ԱԳՆ աշխատակիցը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ’

1462

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սույն թվականի սեպտեմբերի 9-ին, ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը:

Ինչպես հաղորդում է iLur.am-ը, ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն վերջինս «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ, արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով որպես կաշառք պահանջել և ստացել է հավելյալ գումարներ:

ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Վանաձորի քաղաքապետ է վերընտրվել Սամվել Դարբինյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Արտակ Նազարյանի սպանության գործով «Դատախազությունը կախվում է փրփուրներից»’