‘Վան Պերսին եւ Վիլաշ-Բոաշը՝ ԱՊԼ-ի ամսվա լավագույն խաղացող եւ մարզիչ’

618

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր-լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացող:

29-ամյա հարձակվոը իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ է ճանաչվում ամսվա լավագույն խաղացող: Դեկտեմբերին Վան Պերսին 6 խաղում 5 գոլի հեղինակ է դարձել:

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը, հաղորդում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:

Դեկտեմբերին «Տոտենհեմը» պորտուգալացի մասնագետի ղեկավարությամբ 6 հանդիպում է անցկացրել՝ 4 հաղթանակ, մեկ ոչ-ոքի, եւ մեկ պարտություն:

Նախորդ հոդվածը‘Աթենքում հայտնի լրագրողների շենքերի հարևանությամբ մի քանի պայթյուն է որոտացել’
Հաջորդ հոդվածը‘Սդրբեջանում ԱՄՆ դեսպանատուն. ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում բացել Հայաստանի հետ սահմանը’