‘Վաչե Գաբրիելյանը ստորագրել է 10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր’

650

Նոյեմբերի 23-ին՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեստիերը ստորագրեցին «Հայաստանի հյուսիսային սահմանային անցակետերի 10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր», որը կուղղվի Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման ֆինանսավորմանը:

 Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3-ը` արտոնյալ, տարեկան 6-ամսյա EURIBOR+ 1% սպրեդ տոկոսադրույքով:

 Համաձայնագիրը կնքվել է «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում»  ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի արդիականացնել նշված սահմանային անցակետերը` համապատասխանեցնելով սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին: Ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար: Այդ թվում՝ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան պետական սահմանի անցման կետերում բարելավել սահմանային անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է համանախագահներին ‘
Հաջորդ հոդվածը‘Չավի. Հուսով եմ, որ կմնամ «Բարսելոնայում»’