‘Նալբանդյանը հանդիպել է համանախագահներին ‘

862

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին` ԱՄՆ, Իգոր Պոպովին` ՌԴ, Ժակ Ֆորին`Ֆրանսիա եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

 

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա՝ նշելով, որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, սակայն լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին և սրում են իրավիճակը տարածաշրջանում։

Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին են ներկայացրել Ստեփանակերտում ԼՂՀ Նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված իրենց առաջարկությունները։

Զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռանախագահների հետ հանդիպման հնարավորությունը։

 

Նախորդ հոդվածը‘Իսրայելական ուժերը պաղեստինցի հինգ պատգամավորի են ձերբակալել’
Հաջորդ հոդվածը‘Վաչե Գաբրիելյանը ստորագրել է 10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր’